Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական հողատարածք

 Հայաստանում ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա գյուղատնտեսական 
հողատարածք

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրով նախատեսվում է Հայաստանի 6 մարզերում ռիսկերից ապահովագրել ավելի քան 30 հազար հա հողատարածք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019թ. սեպտեմբերի 30-ից Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող և ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի 6 մարզերում կարկուտի և հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար»,-ասաց Փաշինյանը:

Նա նկատեց՝ դրանով գյուղացու ֆինանսական ծախսի առնվազն 50%-ը կհոգա պետությունը, իսկ ցրտահարության ռիսկի ապահովագրավճարն էլ կփոխհատուցվի 60%-ով։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանից առաքվող փոստային փաթեթների մաքսային զննման ձևակերպման համար սահմանված սակագինը (2250 դրամ) չեղարկվել է՝ հնարավորություն ընձեռելով փոքր և միջին բիզնեսին ավելի արդյունավետ օգտագործել էլեկտրոնային առևտրի և արտահանման հնարավորությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]