Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստան ժամանողների թիվը նախորդ տարում 10 հազար 506-ով ավելի է մեկնողների թվից

Հայաստան ժամանողների թիվը նախորդ տարում 10 հազար 506-ով ավելի է մեկնողների 
թվից

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան նախորդ տարի ժամանել է 4 մլն 319 հազար 618 մարդ: Այս թիվը 10 հազար 506-ով ավելի է մեկնողների թվից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«2019-ին Հայաստան է ժամանել 4 մլն 319 հազար 618 մարդ: 2018-ին Հայաստան է ժամանել 3 մլն 757 հազար 187 մարդ: 2017-ին Հայաստան է ժամանել 3 մլն 398 հազար 137 մարդ: 2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 921 հազար 475-ով կամ 27.1 տոկոսով ավելի մարդ: 2019-ի արդյունքներով՝ Հայաստան ժամանողների թիվը 10 հազար 506-ով ավել է մեկնողների թվից»,-ներկայացրեց Փաշինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1 մլն 459 հազար 152  կամ աճը նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ կազմել է 14.4 տոկոս։ Տարվա արդյունքները դեռ ամփոփված չեն, կհրապարակվեն ավելի ուշ

2019 թվականի հունվար-սեպտեմբերին 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը Ռուսաստանի Դաշնությունից ավելացել է 76.2%-ով, Գերմանիայից՝ավելի քան 2 անգամ, Ֆրանսիայից՝ 2.3 անգամ, Իտալիայից` 62.8%-ով, Նիդերլանդներից՝ 98.6%-ով, Իրանից՝ 13.3%-ով, Վրաստանից` 11.7%-ով, Կանադայից՝ 43.8%-ով, Ուկրաինայից՝ 31.7%-ով։ 2019-ի հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջային այցելությունները աճել են 45.7%-ով: Այսինքն` մեր հայրենակիցները ՀՀ-ի ներսում նույնպես այցելում են զբոսաշրջային նպատակներով։ Այս տարի ակտիվ էր հատկապես Գյումրի: Համոզված եմ, որ հաջորդ տար և Գյումրին և Սյունիքին և մնացած բոլոր ուղղություններն ակտիվ կլինեն:

Վարչապետը նկատեց նաև, որ մի շարք հեղինակավոր կազմակերպություններ և պարբերականներ Հայաստանը և Երևանը ներառել են զբոսաշրջության համար նախընտրելի ուղղությունների թվում: 2020-ի ոչ հայտնի զբոսաշրջային այցելությունների լավագույն տասնյակում Հայաստանն ընդգրկել են բրիտանական «The Telegraph», «Financial Times» պարբերականները, ամերիկյան «Forbes» պարբերականը։ Booking.com-ը Երևանն ընդգրկել է 2020 թվականի աշխարհի ամենաակտիվ տուրիստական ուղղությունների թոփ տասնյակում: Ըստ «Condé Nast Traveler» ամսագրի՝ ՀՀ-ն ընդգրկվել է ճանապարհորդության 2020 թվականի թոփ 20 ուղղությունների մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]