Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանը զգալի ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը

 Հայաստանը զգալի ապահովել է ֆինանսական համակարգի հուսալիությունն ու 
կայունությունը

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր թողարկման Եվրապարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին:

«Տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95 տոկոս է՝ հետգնված պարտատոմսերի 6 տոկոսի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության արդյունքում Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար»,-ասաց վարչապետը:

2019թ. վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստների մակարդակը կազմել է 2 մլրդ 849 մլն ԱՄՆ դոլար, ինչը 2018 թվականի վերջի նկատմամբ ավել է 590 մլն դոլարով կամ 26 տոկոսով, իսկ 2017-ի նկատմամբ՝ 535 մլրդ դոլարով կամ 23 տոկոսով: 2019-ի ընթացքում ԿԲ-ն գնել է 565 մլն դոլար և վաճառք չի իրականացրել: Փաշինյանը նշեց՝ սա աննախադեպ ցուցանիշ է երրորդ հանրապետության պատմության մեջ, որն ապահովում է Հայաստանի ֆինանսական համակարգի հուսալիությունն ու կայունությունը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]