Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հայաստանը զգալիորեն ավելացրել է սոցիալական նշանակության ուղղված հատկացումները

 Հայաստանը զգալիորեն ավելացրել է սոցիալական նշանակության ուղղված 
հատկացումները

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը 2020-ի պետական բյուջեով շուրջ 13 տոկոսով ավելացել է սոցիալական նշանակության ու մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված հատկացումները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց Կապանում ամփոփիչ մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով 100 փաստ նոր Հայաստանի մասին:

«Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են տոկոսով, 2018-ի համեմատ` 18 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 11 տոկոսով՝ կազմելով 492 մլրդ. դրամ: Առողջապահության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 37 տոկոսով, 2018-ի համեմատ` 43 տոկոսով, 2019-ի համեմատ` 24 տոկոսով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ: Կրթության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 30 տոկոսով,  2018-ի համեմատ` 32 տոկոսով, 2019-ի համեմատ` 14 տոկոսով՝ կազմելով 161.1 մլրդ դրամ»,-ասաց Փաշինյանը:

2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 51 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 74 տոկոսով, 2019-ի համեմատ՝ 47 տոկոսով և կազմելով 195.4 մլրդ. դրամ (տնտեսական հարաբերություններ ասելով պետք է նկատի ունենալ տնտեսությանն առնչվող գրեթե բոլոր ճյուղերը՝ գյուղատնտեսությունից, ոռոգումից, տրանսպորտից մինչև տնտեսական մրցակցության պաշտպանություն):

Բնակարանային շինարարությանն ուղղվող ֆինանսավորումը 2017-ի համեմատ ավելացել է 82%-ով, 2018-ի համեմատ՝ 2 անգամ (96%-ով), 2019-ի համեմատ` 27%-ով, և կազմում է 22.9 մլրդ դրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]