1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետական բյուջեի հարկային եկամուտները երկու տարում ավելացել են 505.4 մլրդ դրամով

Պետական բյուջեի հարկային եկամուտները երկու տարում ավելացել են 505.4 մլրդ 
դրամով

ԿԱՊԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությանը երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած պարտքերի մարմանը, իսկ մյուս մասով ավելացել են պետական բյուջեի եկամուտները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կապանում ամփոփիչ ասուլիսում 100 փաստ ներկայացնելիս հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառավարությունը հարկերի գերավճարների գծով տնտեսվարողներին պարտք է եղել 275.7 միլիարդ դրամ: Երկար տարիներ գրում էիք հարկային գերավճարներ է հավաքում: 2018-ի հունվարի 1-ի դրությամբ այդ գերավճարների գծով պարտքերը եղել են 275 մլրդ դրամ»,-նշեց Փաշինյանը:

2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ նմանօրինակ պարտքը կազմում է 76.6 միլիարդ դրամ, ներառյալ նաև ԱԱՀ-ի ընթացիկ պարտքերը և դեբետները: Փաշինյանը նշեց՝ այսինքն` մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը բիզնեսին վերադարձրել է մոտ 200 միլիարդ դրամի պարտք: «Նշված 505.4 միլիարդ դրամի մնացած 305.4 միլիարդ դրամը համալրել են պետական բյուջեի հարկային եկամուտների հատվածը: ԱԱՀ ժամկետանց դեբետների վերադարձի գործընթացը շարունակվում է: Այսպիսով, 2018-2019 թվականների արդյունքներով տոկոսային արտահայտությամբ պետական եկամուտների աճը 2017 թվականի համեմատ կազմել է 43.6%»,-ասաց վարչապետը:  

Նա պարզաբանեց, թե այն 76.6 մլրդ դրամ պարտքը, որ կա, ինչ պարտք է: «Դա մեր ժամկետանց դեբետների չմարված մասն է։ Մոտ 56 մլրդ տրամադրեցինք, որ մարվեն, 40 մլրդ դրամի կարգին արդեն մարվել է: Այդ գործընթացը շարունակվում է, մի հատված մնացել է: Իսկ մյուս հատվածը ավելացված արժեքի ընթացիկ պարտքերն են, որոնք ըստ օրենսդրության 3-ամսյա հաճախականությամբ վերադարձվում են տնտեսավարողին: Այսինքն` մենք փաստացի ժամկետանց պարտք տնտեսավարողներին չունենք, և այդ էջը փակվել է»,-վստահեցրեց վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]