Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Փետրվար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սակավահող երկրի անմշակ հողերն անթույլատրելի «շռայլություն» են

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սակավահող երկրի անմշակ հողերն 
անթույլատրելի «շռայլություն» են

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մշտապես ուշադրության կենտրոնում պահելով գյուղատնտեսության ոլորտը՝ մենք հողային տարբեր հարցեր ենք քննարկել, խնդիրներն ու դրանց լուծման ուղիները ներկայացրել՝ մասնագետների եւ մեր տեսանկյունից: Գյուղնշանակության հողերի օգտագործման արդյունավետության կարեւորությունն էլ միշտ առանձնացրել ենք: Տարբեր տարիների տարբեր կառավարություններ այդ արդյունավետության բարձրացման իրենց քայլերն են առաջարկել: Բայց ոլորտում խնդիրները բազմաթիվ են՝ արդարացված ու չարդարացված տարբեր պատճառներով պայմանավորված:

Պատճառահետեւանքային մի մեծ խնդիր էլ կա. անմշակ շատ հողեր ունենք, ինչը սակահավող մեր հանրապետության համար անիմաստ, անթույլատրելի «շռայլություն» է: 2018 թ. հողային հաշվեկշռի համաձայն՝ գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 2044.5 հազ. հա, որից վարելահողերը՝ 445.6 հազ. հա, բազմամյա տնկարկները՝ 35.3 հազ. հա, խոտհարքները՝ 121.0 հազ. հա, արոտները՝ 1051.6 հազ. հա։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2018 թ. նպատակային օգտագործվել է 242.8 հազ. հա վարելահող կամ շուրջ 54.5 տոկոսը։

Ինչպես շտկել վիճակը (չմոռանանք, որ սա շղթայական խնդիր է. տարբեր օղակներում տարբեր հարցեր են՝ ասենք, ոռոգման համակարգին, հողի շուկային, ապահովագրական համակարգին առնչվող): Կառավարության նախորդ նիստում անդրադառնալով այս խնդրին՝ վարչապետն ասաց, թե օրենքի ուժով դրանք վարձակալության տալու տարբերակ են մտածում: Նույնիսկ մտածում են վարձակալության պետական գին սահմանել ըստ հողերի կատոգորիաների...

Բայց ինչ լուծումներ կան ա՛յս պահի դրությամբ»:

        Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ