Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ 
ԵԽԽՎ օրակարգում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ստրասբուրգում հունվարի 27-ին կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը, որը կշարունակվի մինչեւ հունվարի 31-ը։

Վեհաժողովի օրակարգում կլինի Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցը։ Քննարկման թեմաներից են դառնալու Թուրքիայում օրենքի գերակայության, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ընթացիկ խախտումները։ Լրատվամիջոցների ազատությանն ու լրագրողների անվտանգությանը վերաբերող սպառնալիքների հարցը նույնպես օրակարգում է։

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սոս Ավետիսյանը «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց, որ մեր օրակարգում են Արցախի ընտրությունների վերաբերյալ պատշաճ ծանուցումն ու դիտորդություն ապահովելու վերաբերյալ հարցը։ «Միջազգային հանրությունը պետք է հասկանա, որ անկախ Արցախի այս պահին ունեցած կարգավիճակից, Արցախի ժողովուրդն իրավունք ունի ընտրելու իր լեգիտիմ իշխանությունը։ Սա շատ կարեւոր ուղերձ է»,- ասաց պատգամավորը։ Ամենայն հավանականությամբ խոսք կգնա նաեւ Բաքվի ջարդերի մասին, հաշվի առնելով, որ ժամանակին Եվրոպական խորհրդի խորհրդարանական վերաժողովն ընդունել է տեղի ունեցածը դատապարտող բանաձեւ»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի վաղվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]