Ձյուդոիստ Ֆերդինանդ Կարապետյանը դուրս է եկել Իսրայելի Գրան Պրիի եզրափակիչ
18:27, 24 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ձյուդոյի հավաքականի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը հաջող է մեկնարկել Թել-Ավիվի միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընթացիկ տարվա առաջին Գրան Պրիի 73 կգ քաշային կարգում Կարապետյանը, հաղթանակ տոնելով 6 գոտեմարտում, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կմրցի Իտալիան ներկայացնող Ֆաբիո Բասիլենի հետ:
Այս Գրան Պրին վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար ձյուդոիստները քվոտաներ կստանան միջազգային ֆեդերացիայի կողմից վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ: Այն վերջնական տեսքի կբերվի և հրապարակվի 2020 թվականի մայիսի 25-ին: Խաղերի իրավունք կստանան առաջին 25 տեղերը զբաղեցրած մարզիկները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում