Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Փետրվար

ՉԺՀ-ի իշխանությունները տուրիստական գործակալություններին արգելել են ուղեգրեր վաճառել. Bloomberg

ՉԺՀ-ի իշխանությունները տուրիստական գործակալություններին արգելել են ուղեգրեր վաճառել. Bloomberg
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը տուրիստական գործակալություններին արգելել Է ուղեգրեր վաճառել երկրում եւ արտասահմանում ճամփորդելու համար: Այդ մասին հունվարի 24-ին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով գերատեսչության կարգադրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այդ միջոցները ձեռնարկվել են Չինաստանում նոր կորոնավիրուսի տարածման նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար:
Ինչպես այսօր հայտնել են չինական ԶԼՄ-ները, Չինաստանի ժողովրդաազատագրական բանակի կենտրոնական հրամանատարությունը որոշել Է զինվորական բժիշկներին ուղարկել Ուհան՝ պայքարելու կորոնավիրուսի տարածման դեմ: Սպասվում Է, որ նրանք կտեղավորվեն քաղաքային հիվանդանոցներում եւ կօգնեն տեղի բժիշկներին ու բուժքույրերին:
Բացի այդ, հունվարի 24-ին «Սինհուա» գործակալությունը հայտնել Է, որ ՉԺՀ-ի ֆինանսների նախարարությունը 1 մլրդ յուան (145 մլն դոլար) Է հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարում Հուբեյի նահանգին օգնելու համար:
Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակման հաստատված դեպքերի քանակը հունվարի 24-ին հասել Է 876-ի, մահվան դեպքերի թիվն ավելացել Է մինչեւ 26: Ներկայում արդեն մահվան երկու դեպք Է արձանագրվել հիվանդության տարածման սկզբնական տարածաշրջանի սահմաններից դուրս. մեկը՝ Հեբեյի նահանգում, եւս մեկը՝ Սույհուա քաղաքում (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ): Հիվանդության մի քանի դեպքերի մասին Է հայտնի Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում:
Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) սկսվել Է հազար մահճակալով հիվանդանոցի արագ կառուցումը, որը հատուկ նախատեսված Է կորոնավիրուսի նոր տիպի հարուցած թոքաբորբով հիվանդների բուժման համար: Ինչպես նշվում Է, նոր հիվանդանոցի գործարկումը թույլ կտա բժշկական ռեսուրսները կենտրոնացնել մեկ վայրում, կրճատել հիվանդների հնարավոր շփումներն առողջների հետ:
Պեկինի առողջապահության կոմիտեն հունվարի 24-ին տեղական ժամանակով 14:00-ին (Երեւանի ժամանակով 10:00-ին) հանրային առողջությանն սպառնալիքի հակազդման ամենաբարձր՝ առաջին մակարդակն Է հայտարարել կորոնավիրուսի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է այդ մարմնի նախագահ Լեյ Հայչաոն:
Քաղաքում կձեռնարկվեն հիվանդության տարածմանը հակազդելու արտակարգ միջոցներ, պարզաբանել Է նա: Ինչպես նշվում Է հաղորդագրության մեջ, մինչ այժմ Պեկինում նոր տիպի թոքաբորբով հիվանդացել Է 29 մարդ, նրանցից մեկը ծանր վիճակում Է:
Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզեների ազգային պահոցը հունվարի 24-ին հրապարակել Է տեղեկատվություն նոր տիպի կորոնավիրուսի մասին եւ դրա առաջին լուսանկարն Էլեկտրոնային մանրադիտակից: Նշվում Է, որ երկրի իշխանությունները համապատասխան տեղեկատվությունը հրապարակել են հիվանդության կանխարգելման եւ տարածման վերահսկողության՝ ձեռնարկվող միջոցների շրջանակում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) արտակարգ իրավիճակների կոմիտեի փորձագետները նոր կորոնավիրուսի կապակցությամբ տեղի ունեցած նիստի ընթացքում բոլոր երկրներին հանձնարարել են պատրաստ լինել հիվանդության պատճառով միջոցներ ձեռնարկելուն:
«Սպասվում Է, որ աշխարհում հիվանդանալու դեպքերի հայտնվելը կարող Է տարածվել ցանկացած երկրի վրա: Այսպիսով, բոլոր երկրները պետք Է պատրաստ լինեն իրականացնելու զսպման միջոցառումներ, ներառյալ ակտիվ համաճարակաբանական հսկողությունը, վաղ հայտնաբերումը, մեկուսացումը եւ դեպքերի կառավարումը, շփումներին հետեւելը եւ 2019-nCoV վիրուսի հարուցած վարակի հետագա տարածման կանխումը, ինչպես նաեւ ԱՀԿ-ին ամբողջական տվյալների տրամադրումը»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Չինացի ու ամերիկացի գիտնականները համատեղ պատվաստանյութ են մշակում նոր տիպի կորոնավիրուսի դեմ: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ համագործակցությունն իրականացվում Է ԱՄՆ-ի Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) Բեյլորի բժշկական քոլեջի, Տեխասի համալսարանի բժշկական բաժանմունքի, Նյու Յորքի արյան փոխներարկման կենտրոնի եւ Շանհայի Ֆուդանի համալսարանի վիրուսաբանության չինական կենտրոնի միջեւ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարող Է շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի (MERS-CoV) մասին տեղեկատվությունն օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որը հայտնվել Է Չինաստանի Ուհան քաղաքում: ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչի խոսքով՝ ԱՀԿ-ն եւ նրա փորձագետները կարող են ուսումնասիրել MERS վիրուսի դեմ պատվաստանյութերը եւ դրա բուժման եղանակները՝ նոր կորոնավիրուսի դեմ հնարավոր օգտագործման համար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:




https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ