Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովմանն ուղղված օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովմանն ուղղված օրինագիծն 
ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունման նպատակն է էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Բաբկեն Թունյանը:

Օրենքի մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նոր կարգավորումներ` իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրման վերաբերյալ:

Օրենքի նախագիծն Ազգային ժողովի հունվարի 24-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 109 կողմ ձայնով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]