Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանը Գևորգ Գորգիսյանին խնդրեց այլևս «զենք» չբերել Ազգային ժողովի նիստերի դահլիճ

Արարատ Միրզոյանը Գևորգ Գորգիսյանին խնդրեց այլևս «զենք» չբերել Ազգային ժողովի 
նիստերի դահլիճ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանին խնդրեց այլևս «զենք» չբերել խորհրդարանի նիստերի դահլիճ՝ նկատի ունենալով Գորգիսյանի ձեռքի բումերանգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գորգիսյանը բումերանգը գրպանից հանեց ամբիոնի մոտ ելույթ ունենալու ընթացքում՝ դիմելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:

«Պարոն նախարար, եթե մենք խոսում ենք անցյալում մնալու մասին, ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ դուք չեք գիտակցել, որ արդեն մեկ տարուց ավելի իշխանություն եք, և չկան այլ իշխանություններ, որոնց դեմ պետք է պայքարել: Դուք պետք է նոր համակարգեր ներդնեք, եթե կան խնդիրներ, հին գործիքներով արդյունքի չեն կարող հասնել: Մեզ մեղադրում եք, որ մնացել ենք հին հռետորաբանության մեջ: Սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս»,- ասաց Գորգիսյանը:

Միրզոյանն ընդհատեց պատգամավորին՝ հարցնելով, թե արդոք նա զենք է բերել նիստերի դահլիճ, ինչին ի պատասխան Գորգիսյանը հայտնեց, որ իր ձեռքինը հուշանվեր է:

Ելույթի ավարտին Արարատ Միրզոյանը պատգամավոր Գևորգ Գորգիսյանին խնդրեց այլևս «զենք» չբերել խորհրդարանի նիստերի դահլիճ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]