Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ինեկոբանկը գործարկել է ֆինանսական լիզինգի ծառայությունը

Ինեկոբանկը գործարկել է ֆինանսական լիզինգի ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինեկոբանկը տեղեկացնում է լիզինգի ծառայության գործարկման մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բանկը տրամադրելու է անշարժ և շարժական գույքի ձեռքբերման նպատակով լիզինգային ծառայություններ ՀՀ ռեզիդենտ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող ֆիզիկական անձանց։

«Ինեկոբանկի առաքելությունն է ստեղծել հնարավորություններ անհատ և բիզնես հաճախորդների նպատակների իրագործման համար՝ մատուցելով վերջիններիս պահանջներին համահունչ ֆինանսական ծառայություններ», - նշում է Ինեկոբանկի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Արտյոմ Չիչյանը։ «Հավատարիմ մնալով մեր առաքելությանը՝ այսօր մեր հաճախորդներին ենք ներկայացնում բիզնեսի ֆինանսավորման նոր հնարավորություն՝ ֆինանսական լիզինգը։ Լիզինգի  շրջանակներում բանկը կհանդիսանա որպես միջնորդ գնորդների և մատակարարների միջև՝ հնարավորություն ընձեռելով իր հաճախորդներին համալրելու հիմնական միջոցները ժամանակակից սարքավորումներով կամ տրանսպորտային միջոցներով ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան շուկաներից։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Ինեկոբանկը մշտապես կանգնած է իր հաճախորդների կողքին և պատրաստակամ է աջակցելու վերջիններիս  գաղափարների իրագործմանը։ Համոզված եմ, որ լիզինգային ծառայության ներդրումը իր հերթին կնպաստի Բանկի ընտրած այս ռազմավարության իրականացմանը»։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Ինեկոբանկը հանդիսանում է Հայաստանում կորպորատիվ բիզնեսի շուկայում ամենաարագ զարգացող բանկերից մեկը՝ արդեն իսկ սպասարկելով ավելի քան 16,000 իրավաբանական անձ հաճախորդի։ Բանկն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ տարբեր ոլորտների իրավաբանական անձ հաճախորդների ամենօրյա աճող կարիքների բավարարման նպատակով։

Լիզինգի ծառայության մանրամասներին ծանոթանալու նպատակով այցելե՛ք Ինեկոբանկի պաշտոնական կայք։

ԻՆԵԿՈԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է  կոմերցիոն բանկային, ինչպես նաև թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր և միջին ձեռնարկություններին և խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի Բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 500,000 հաճախորդի, որոնցից ավելի քան 200 000-ին` թվային ուղիներով:

Իր գործունեության ընթացքում բանկը մշակել և մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։

  • 2009թ.-ին առաջինը Հայաստանում ներդրեց «Ապառիկ տեղում» թվայնացված և ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատեց մինչև մի քանի րոպեի։
  • 2012թ.-ին իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որն ապահովեց գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:
  • 2014թ.-ին ներդրեց InecoMobile բջջային հավելվածն, որն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։
  • Հանդիսանալով ֆինտեխ առաջատար կառույցներից մեկը` Ինեկոբանկը շարունակաբար աջակցելու է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու կայացմանը Հայաստանում` նպաստելով տնտեսության կայուն աճին: 2017թ.-ին բանկը առաջինն էր, որ ներդրեց ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն և մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:
  • Առաջին ամբողջական թվային բանկը Հայաստանում, որը անհատներին ապահովում է թվային ամբողջական լուծումներ՝ վճարումներ, վարկավորում, խնայողություններ և այլ հարակից ծառայություններ 24/7 հասանելիությամբ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]