Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն կարող Է MERS-ի դեմ պատվաստանյութերն օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԱՀԿ-ն կարող Է MERS-ի դեմ պատվաստանյութերն օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող Է շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի (MERS-CoV) մասին տեղեկավտությունն օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որը հայտնվել Է Չինաստանի Ուհան քաղաքում:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչի հայտարարությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Յազարեւիչի խոսքով՝ ԱՀԿ-ն եւ նրա փորձագետները կարող են ուսումնասիրել MERS վիրուսի դեմ պատվաստանյութերը եւ դրա բուժման եղանակները՝ նոր կորոնավիրուսի դեմ հնարավոր օգտագործման համար: MERS կորոնավիրուսն առաջին անգամ նույնականացվել Է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ այդ տիպի վիրուսով հիվանդացածների թվում մահացությունը հասնում Է 35 տոկոսի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]