Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Փետրվար

Արցախի ԱԺ պատգամավորները շնորհավորել են ավստրալացի գործընկերներին Ավստրալիայի ազգային տոնի առիթով

Արցախի ԱԺ պատգամավորները շնորհավորել են ավստրալացի գործընկերներին 
Ավստրալիայի ազգային տոնի առիթով

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովում հունվարի 24-ին տեղի է ունեցել «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նիստը՝ Դավիթ Իշխանյանի նախագահությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովից:

Հանդիպման ընթացքում խոսվել է Ավստրալիայի հետ բարեկամական կապերն ամրապնդելու ուղղությամբ այս տարվա անելիքների և վերջին շրջանում Ավստրալիային պատուհասած աղետների մասին:

Ամփոփելով նիստը՝ Դավիթ Իշխանյանը, շրջանակի անունից, Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ հրապարակել է «Ավստրալիա-Արցախ» բարեկամության շրջանակին ուղղված շնորհավորական նամակը, որում մասնավորապես ասվում է.

«Ձեզ ենք հղում մեր սրտագին շնորհավորանքները Ավստրալիայի ազգային տոնի կապակցությամբ:

Ավստրալիան և ավստրալացիները հպարտանալու բազում առիթներ ունեն. առաջին հերթին՝ ամուր ժողովրդավարությունը, ռասսայական, կրոնական բազմազանությունը, յուրաքանչյուր քաղաքացուն ընձեռնվող ազատությունները և նվիրվածությունն արդարությանը:

Արցախի ժողովուրդն Ավստրալիան միշտ համարել է այն օրինակելի երկիրը, որին կցանկանար ձգտել ժողովրդավարության ուղին բռնած յուրաքանչյուր երիտասարդ պետություն: 1991 թ. անկախության հռչակումից ի վեր մենք ջանք չենք խնայել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծելու համար:

Ընդունեք նաև մեր խորին ցավակցությունը վերջին շրջանում Ավստրալիայում մոլեգնող կործանարար հրդեհների և մյուս բնական աղետների հետևանքով մարդկային զոհերի և նյութական վնասների համար: Վստահ եղեք, որ մենք մշտապես աղոթում ենք Աստծուն՝ խնդրելով նրա օգնությունն ու մխիթարությունը  աղետներից տուժածներին»:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ