Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Լուկաշենկոն չի ցանկանում լինել Բելառուսի վերջին նախագահը

Լուկաշենկոն չի ցանկանում լինել Բելառուսի վերջին նախագահը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ հանրապետությունը չի կարող որեւԷ երկրի մի մասը լինել, նույնիսկ «մեր եղբայրական Ռուսաստանի», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք ունենք մեր երկիրը: Մենք ինքնիշխան ենք ու անկախ: Եվ մենք չենք կարող որեւիցե երկրի մի մասը լինել: Ես չեմ կարող ձեզ դավաճանել եւ Բելառուսը ձուլել, թեկուզ նույնիսկ մեր եղբայրական Ռուսաստանին»,-ասել Է Լուկաշենկոն՝ հունվարի 24-ին այցելելով Շկլով բելառուսական քաղաք: Նախագահի խոսքը մեջբերում Է «ԲելՏԱ» պետական գործակալությունը: Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ինքը «մեկուկես-երկու տարի առաջ պարզորոշ ու միանշանակ ասել Է՝ դա Բելառուսում ոչ ոք չի կարող անել»: «Նույնիսկ եթե ես դրան (Բելառուսի մտնելը ՌԴ-ի կազմ) գնամ, ապա բելառուսներն ինձ կուտեն նման որոշում ընդունելուց հետո մեկ տարվա ընթացքում»,-նշել Է Լուկաշենկոն: «Ես չեմ ցանկանում լինել Բելառուսի վերջին նախագահը: Պատվավոր Է լինել առաջինը, բայց վերջինը լինել չեմ ցանկանում: Ես ցանկանում եմ, որ մեր երեխաներն աշխարհի այս հողակտորի վրա ապրեն հաշտ ու համերաշխ, ռուս մարդու, ռուսաստանցիների հետ գրկախառնված: Նրանք մեզ օտար չեն: Ռուսաստանցիները մեր մարդիկ են: Նրանցից, ճիշտ Է, այժմ քիչ բան Է կախված»,-ասել Է նախագահը: Լուկաշենկոն Շկլովում նաեւ Մոսկվայի եւ Մինսկի հարաբերությունների նորմալացման հույս Է հայտնել:

«Դուք պետք Է իմանաք՝ մենք ոչ մի խաղ չենք խաղում: Մենք չենք ցանկանում անհարկի լարել մեր գլխավոր դաշնակցին: Նա իսկապես մեր գլխավոր դաշնակիցն Է: (Ռուսաստանի իշխանությունները) կարող Է խելքի գան ու վերադառնան նորմալ հարաբերությունների: Մենք ցանկանում ենք նրանց հետ աշխատել հավասար պայմաններում: Մարդիկ, ձեռնարկությունները պետք Է լինեն հավասար պայմաններում, եւ երկրները պետք Է լինեն հավասար պայմաններում»,-ընդգծել Է Բելառուսի ղեկավարը: Հունվարի 24-ին ավելի վաղ, ելույթ ունենալով Շկլովում, Բելառուսի նախագահը Ռուսաստանին մեղադրել Է Բելառուսի վրա ճնշում գործադրելու նպատակով հարկային մանյովր կիրառելու եւ իր երկիրն անկախությունից զրկելու ձգտման մեջ: Ինչպես տեղեկացվել Է, 2020 թվականի սկզբից գործնականում բացակայում են ռուսական նավթի մատակարարումները Բելառուսին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]