Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՊԵԿ-ը հայտնաբերել է հրազենի, ռազմամթերքի, կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր

ՊԵԿ-ը հայտնաբերել է հրազենի, ռազմամթերքի, կանխիկ դրամական միջոցների 
մաքսանենգության դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2019-ին հայտնաբերել է հրազենի, ռազմամթերքի, ինչպես նաև  կանխիկ դրամական միջոցների մաքսանենգության դեպքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը:

«Մասնավորապես, ԱՄՆ-ից ներմուծված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում հայտնաբերվել է մեկ ակոսափող հրացան 5 փամփուշտներով, ԱՄՆ-ից ներմուծված ծանրոցում՝ ռազմամթերք հանդիսացող 20  փամփուշտ, իսկ Արաբական Միացյալ  Էմիրություններից Հայաստան ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված՝ 100.000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար»,- ասաց Վարդանյանը:

 

Հայտնաբերվել են նաև մաքսային հսկողությունից թաքցնելու, չհայտարարագրման կամ ոչ ճշգրիտ տեղեկությունների հայտարարագրման եղանակով հանրապետություն ապօրինի ներմուծված շուրջ 574  բջջային հեռախոս, ավելի քան 5 կգ ոսկե և արծաթե զարդեր, շուրջ 60 կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից սկսվել է 56 վարչական վարույթ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]