Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով

Անշարժ գույքի գործարքների թիվը 2019-ի վերջին եռամսյակում աճել է 15.5 %-ով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարվա  չորրորդ եռամսյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 54’468 իրավունքի պետական գրանցման գործարք, որը 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել է 15.5 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ` 17.3 %-ով : «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Կադաստրի կոմիտեի

տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երևան քաղաքում 2019 թվականի չորրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 5.2 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 13.7 %-ով :

Մարզերի քաղաքներում 2019 թվականի չորրորդ եռամսյակի բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառ.մ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ աճել են 1.7 %-ով, իսկ 2018 թվականի չորրորդ եռամսյակի համեմատ՝ 4.8%-ով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am