Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է 
արձակվել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու պաշտպանների բողոքը: Դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ պայմանական ազատ է արձակվել։ «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը«Այո, Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը, բեկանվեց նրան պայմանական վաղաժամկետ ազատ չարձակելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը»,- նշեց Ալոյանը:

Մանուկյանն անազատության մեջ եղել է 24 տարի: Նա դատապարտվել է երեք զինծառայողի սպանության համար: Նրան սկզբում դատապարտել էին գնդակահարության, ապա երկրում մահապատժի վերացումից հետո արդեն՝ ցմահ ազատազրկման:

2019 թվականին ազատ է արձակվել ևս երկու ցմահ դատապարտյալ՝ Վահագն Մարուքյանը՝ հիվանդության և պատժի կրման անհամատեղելիության հիմքով, իսկ Կարեն Օգանեսյանը՝ պատշաճ, դրական վարքագծի արդյունքում


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]