Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհի ամենագեղեցիկ կինը Գոտիեի վերջին ցուցադրությանը հանդես Է եկել թափանցիկ զգեստով

Աշխարհի ամենագեղեցիկ կինը Գոտիեի վերջին ցուցադրությանը հանդես Է եկել թափանցիկ զգեստով

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծագումով պաղեստինցի ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարհի ամենագեղեցիկ կինը, մասնակցել Է ֆրանսիացի մոդելագործ Ժան-Պոլ Գոտիեի վերջին ցուցադրությանը: Լուսանկարները ցուցադրվել են Yahoo News պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

24-ամյա Հադիդը հարթակ Է դուրս Է եկել թափանցիկ գործվածքից կարված զգեստով, որը զարդարված Էր սեւ մակակարվածքներով եւ համալրված շքեղ ճերմակ կիսաշրջազգեստով: Հագուստը կրում Էր մերկ մարմնին: Ոճաբանները մոդելի կերպարի համար ընտրել Էին չեզոք դիմահարդարումը եւ արձակ մազերը:

Հայտնիի բաժանորդները նրա կերպարը գնահատել են հրապարակման մեկնաբանություններում: «Քո գեղեցկությունն այդ զգեստը լրացնում Է այնպես, ինչպես որ զգեստն Է լրացնում քո գեղեցկությունը»,-գրել Է մեկը:

«Դու պարզապես աստվածուհի ես»,-հայտարարել Է մյուսը: «Մոգական ես»,-նշել Է երրորդը: «Մենք այնքան հպարտ ենք քեզանով»,-արտահայտվել Է չորրորդը: Հունվարի 22-ին Ժան-Պոլ Գոտիեն նորաձեւության իր վերջին ցուցադրությունն անցկացրել Է Փարիզի «Շատլ» թատրոնում: Դիզայներն ինքը շոուի ավարտին հայտնվել Է աշխատանքային հագուստով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]