Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Օսական և Ուիլյամսը լքում են Ավստրալիայի բաց առաջնությունը  

Օսական և Ուիլյամսը լքում են Ավստրալիայի բաց առաջնությունը

 

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի ֆավորիտները լքում են պայքարը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավստրալիայի բաց առաջնության կանանց մենախաղի 3-րդ շրջանում անսպասելի պարտություն կրեց գործող չեմպիոն Նաոմի Օսական: Վերջինս մրցեց ԱՄՆ-ն ներկայացնող Կորի Գաուֆի հետ: 1 ժամ 7 րոպե ձգված մրցախաղում Օսական զիջեց երկու սեթում` 6:3, 6:4 հաշվով:

Հետագա պայքարից դուրս մնաց նաև Սերենա Ուիլյամսը, ով մրցեց Չինաստանից Վան Ցյանի հետ և զիջեց 6:4, 6:7, 7:5 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]