Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

COBRAIN-ը կնպաստի Հայաստանին լուծել բժշկական կրթության ոլորտի որոշ խնդիրներ. ԿԳՄՍ նախարար  

COBRAIN-ը կնպաստի Հայաստանին լուծել բժշկական կրթության ոլորտի որոշ խնդիրներ. 
ԿԳՄՍ նախարար  

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նպատակաուղղված է լուծելու տարիների ընթացքում կուտակված բժշկական կրթության ոլորտի խնդիրները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին COBRAIN ծրագրի մեկնարկային հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Մենք ակտիվ համագործակցում ենք Եվրոպական միության հետ, որպեսզի «Հորիզոն-2020» ծրագրի ժառանգորդ՝ COBRAIN-ը թույլ կտա սերտ կապեր հաստատել եվրոպական բուհերի հետ, ինչը կօգնի լուծել միանգամից մի քանի խնդիր, այդ թվում՝ գիտության և պրակտիկ բժշկության ավելի սերտ ինտեգրման, ինչպես նաև բարձրագույն կրթության մակարդակի բարձրացման հարցերը: Հայաստանն արժանավոր ավանդույթներ ունի և իշխանությունները պատրաստ են աշխատել եղած ներուժի վերականգնման ուղղությամբ»,- նշեց  ԿԳՄՍ նախարարը:

2019 թվականին Հայաստանն առաջին անգամ ճանաչվել է HORIZON-2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]