Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ծառայողական շների օգնությամբ բացահայտվել է խոշոր չափի թմրամիջոցների տեղափոխման 20 դեպք

 Ծառայողական շների օգնությամբ բացահայտվել է խոշոր չափի թմրամիջոցների 
տեղափոխման 20 դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2019-ին շնավարժ-կինոլոգներն իրենց կցված հատուկ մասնագիտացված ծառայողական շների օգնությամբ բացահայտել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցների տեղափոխման 20 դեպք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հրավիրված ասուլիսում այս մասին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը:

«ՀՀ պետական սահմանով թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը: Մաքսանենգների կողմից ամբողջ աշխարհում սկսել են օգտագործվել մաքսային հսկողությունից թաքցնելու այնպիսի եղանակներ, որոնց դեպքում թմրամիջոցները հաճախ հնարավոր է լինում հայտնաբերել միայն ծառայողական շների միջոցով: Նույնիսկ տեխնիկական միջոցներն ու ռենտգեն սարքավորումները երբեմն հնարավորություն չեն ընձեռում այդ բացահայտումներն իրականացնել: 2019 թվականի ընթացքում կենտրոնի շնավարժ-կինոլոգներն իրենց կցված հատուկ մասնագիտացված ծառայողական շների հետ 20 դեպքով հայտնաբերել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, այդ թվում` հերոին, ափիոն, մեթամֆետամին, մարիխուանա, հաշիշ և բուպրենորֆին տեսակի»,-ասաց Վարդանյանը:

Նա նշեց՝ այդ ցուցանիշը աննախադեպ է շնագիտական կենտրոնի հայտնաբերումների պատմության մեջ։ 2018 թվականի համեմատ՝ նախորդ տարի շնագիտական կենտրոնի բացահայտումների աճը կազմել է 216 % (2018 թվականին հայտնաբերվել է 6 դեպք):

Վարդանյանը վստահեցրեց՝ մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ 2019 թվականին շնագիտական բաժնի աշխատակիցները մշտապես հերթապահություն են իրականացնում «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: 2019-ի ամռանը Մոսկվայում տեղի ունեցած մասնագիտացված ծառայողական շների միջև բազմամարտի մրցումներին կենտրոնի ծառայողական շունը գրավել է 2-րդ հորիզոնականը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]