Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում վրաերթից մահացած երեխայի ծնողները պահանջել են նրան տեղափոխել վերակենդանացման բաժանմունք

Երևանում վրաերթից մահացած երեխայի ծնողները պահանջել են նրան տեղափոխել 
վերակենդանացման բաժանմունք

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունվարի 24-ին տեղի ունեցած վրաերթի հետևանքով մահացած 10-ամյա երեխայի ծնողների պահանջով նրան «շտապ օգնության» մեքենան տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը:

«Երեխային տեղափոխել են հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք, սակայն նրա մահը վրա էր հասել վթարի վայրում, պարզապես ծնողներն էին պահանջել, որ նրան հիվանդանոց հասցնեն: Կատարվում է դատաբժշկական փորձաքննություն»,-նշեց Դերձյանը: 

Վրաերթը տեղի է ունեցել Երևանի դպրոցներից մեկի դիմաց՝ ժամը 08:20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենայով: Երեխան փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված հատվածով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]