Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Թովմասյանի պաշտպանը պահանջում է խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշման պատճենը

Թովմասյանի պաշտպանը պահանջում է խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ 
դատարանի որոշման պատճենը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քննիչները պետք է հնարավորություն տան ծանոթանալու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում խուզարկությունը թույլատրելու վերաբերյալ դատարանի որոշմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 24-ին այս մասին  ասաց Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ հավելելով, որ պաշտպանական իրավունքը պետք է ամբողջ ծավալով իրականացվի:

Նա հայտնեց, որ Հատուկ քննչական ծառայության քննիչները և ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում:

«Քննչական գործողության էությունը խուզարկությունն է: Կա դատարանի որոշում: Խուզարկությունը դեռևս չի սկսվել, քանի որ քննչական խմբի ղեկավարը խոչընդոտում է մեր իրավունքների ամբողջ ծավալի իրացմանը: Մասնավորապես, Թովմասյանին և պաշտպանական խմբի անդամներից Միհրան Պողոսյանին հնարավորություն չի տրվում ծանոթանալ ամբողջ ծավալով դատարանի որոշմանը: Մենք համապատասխան միջնորդություն ենք ներկայացրել»,- ասաց Մակինյանը:

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]