Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ուհանում մեկ շաբաթում հատուկ հիվանդանոց կկառուցեն նոր տիպի թոքաբորբից բուժման համար

Ուհանում մեկ շաբաթում հատուկ հիվանդանոց կկառուցեն նոր տիպի թոքաբորբից բուժման համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ուհան քաղաքում (Հուբեյի նահանգ) սկսվել Է հազար մահճակալով հիվանդանոցի արագ կառուցումը, որը հատուկ նախատեսված Է կորոնավիրուսի նոր տիպի հարուցած թոքաբորբով հիվանդների բուժման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:

Բուժհաստատությունը, ինչպես նշվում Է հաղորդագրություններում, պետք Է պատրաստ լինի վեց օրում, որպես նմուշ վերցված Է Պեկինի «Սյաոտանշան» հիվանդանոցը, որը մեկ շաբաթում 2003 թվականին Չինաստանի մայրաքաղաքի արվարձանում կառուցվել Է ատիպիկ թոքաբորբի (SARS) տարածման թեժ շրջանում:

Ինչպես նշվում Է հաղորդագրություններում, նոր հիվանդանոցի գործարկումը թույլ կտա բժշկական ռեսուրսները կենտրոնացնել մեկ վայրում, կրճատել հիվանդների հնարավոր շփումներն առողջների հետ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]