Առաջարկվում են նոր կարգավորումներ էներգետիկայի բնագավառում իրական սեփականատերերի բացահայտման համար
11:16, 24 Հունվար 2020
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկեց «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որի նպատակն է էներգետիկայի բնագավառում թափանցիկության ապահովումը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Բաբկեն Թունյանը:
Օրենքի մի շարք հոդվածներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում են նոր կարգավորումներ` իրական սեփականատերերի բացահայտման պահանջի ներդրման վերաբերյալ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում