Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 26-ի

Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսից մահացածների թիվը հասել Է 26-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով վարակման հաստատված դեպքերի քանակը հունվարի 24-ին հասել Է 876-ի, մահվան դեպքերի թիվն ավելացել Է մինչեւ 26: Դա հետեւում Է ՉԺՀ-ի տարածաշրջանների հիգիենայի եւ առողջապահության հարցերի կոմիտեների կողմից հրապարակված լրատվական հաղորդագրություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ներկայում արդեն մահվան երկու դեպք Է արձանագրվել հիվանդության տարածման սկզբնական տարածաշրջանի սահմաններից դուրս. մեկը՝ Հեբեյի նահանգում, եւս մեկը՝ Սույհուա քաղաքում (Հեյլունցզյանի հյուսիսարեւելյան նահանգ): Հիվանդության մի քանի դեպքերի մասին Է հայտնի Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, Սինգապուրում, ԱՄՆ-ում, Վիետնամում եւ Սաուդյան Արաբիայում: Հունվարի լույս 24-ի գիշերն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ձեռնպահ Է մնացել միջազգային արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուց:

Կազմակերպության ղեկավարության հայտարարությամբ՝ ներկայում այդ քայլին դիմելու ժամանակը չԷ:

Իր հերթին, ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը հայտարարել Է, որ կազմակերպությունը կշարունակի գնահատել նոր կորոնավիրուսի վտանգավորության աստիճանը, սակայն այդ հարցում առաջ շարժվելու համար ԱՀԿ-ին «ավելի շատ տեղեկատվություն» կահանջվի: ԱՀԿ-ի փորձագետները պլանավորում են մոտ ժամանակներս հավաքվել եւս մեկ նիստի՝ թոքաբորբի բռնկման շուրջն իրավիճակի գնահատման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]