Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու՞ է Մատենադարանն աշխատանքի ընդունել պարսկուհու

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչու՞ է Մատենադարանն աշխատանքի 
ընդունել պարսկուհու

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մաշտոցյան Մատենադարանում 2020 թ. սկզբից շրջայցերը կազմակերպվում են նաեւ պարսկերեն լեզվով: Իրանցի զբոսաշրջիկներին իրենց իսկ մայրենի լեզվով հայկական եւ համաշխարհային մշակութային ժառանգությունը ներկայացնելու անհարժեշտություն զգացվեց միայն վերջին տարիներին, երբ այցելուների մեջ մեծ թիվ սկսեցին կազմել նաեւ Իրանից ժամանած զբոսաշրջիկներ:

Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցասրահների վարիչ Աիդա Չարխչյանը, ով երկար տարիներ նաեւ էքսկուրսավար է աշխատել է մատենադարանում, «ՀՀ»-ի հետ զրույցում պատմում է. «Հայրենադարձների ընտանիքից եմ: Պարսկաստանից Հայաստան եկանք, երբ արդեն 21 տարեկան էի: Երկու տարի անց ընդունվեցի մատենադարան աշխատելու եւ մինչ օրս այստեղ եմ: Հիշում եմ, այդ ժամանակ պարսկերենի կարիք առանձնապես չէր զգացվում: Չնայած այն բանին, որ պարսկական ձեռագրերի ուսումնասիրության բաժին ունեինք, այդուհանդերձ, պարսկերենի թարգմանության առիթ չէր լինում: Մի անգամ եղավ, երբ այցելեց պարսից շահը: Երբ վերջին տարիներին սկսեց ավելանալ պարսիկ այցելուների թիվը, պարսկերեն սկսեցի ես պատմել: Այս անհրաժեշտությունից ելնելով, վերջերս աշխատանքի ընդունեցինք պարսկերենի իմացությամբ նոր աշխատակցուհու, ով ազգությամբ պարսկուհի է: Երկար տարիներ Հայաստանում է ապրում, շատ լավ տիրապետում է հայերենի»:

Մատենադարանում պարսիկները լինում են հիմնականում տարին մեկ անգամ: Գարնանը, երբ իրենց նոր տարին է՝ մարտի 21-ից սկսած: «Քանի որ այդ ընթացքում երկու շաբաթ ազատ ժամանակ են ունենում, մեծ խմբերով նաեւ այստեղ են գալիս: Տարվա ընթացքում շատ քիչ՝ հատուկենտ»,- նկատում է մատենադարանի վարիչը: Կառավարական խմբերի, պատվիրակությունների այցերի դեպքում նրանց հետ աշխատում է տիկին Չարխչյանը: Ասում է՝ պարսիկ այցելուներին հիմնականում հետաքրքրում են իրենց՝ պարսկական ձեռագրերը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]