Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ ԱԱԾ և ՔԿԾ ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք են կանխել

ՀՀ ԱԱԾ և ՔԿԾ ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք են 
կանխել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա հունվարի 23-ի ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ա.-ին փոխանցելու նպատակով քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված դեղորայքը։ Կատարված զննությամբ «Մետրոնիդազոլ դենտա» և «Դիկլակ գել» մակնշմամբ քսուքների համար նախատեսված ճկվող սրվակներում հայտնաբերվել են համապատասխանաբար 9 և 8 գրամ քաշերով, թմրամիջոց հիշեցնող, ափիոնանման զանգվածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, ժամը 17։15-ի սահմաններում քրեակատարողական հիմնարկում զննության է ենթարկվել նաև Հ. Ա.-ի հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացի Խ. Ո.-ն, որի գրպանում` ծխախոտի տուփի մեջ առանձնացված 2 փաթեթներում, հայտնաբերվել են կրկին թմրամիջոց հիշեցնող ափիոնանման զանգվածներ՝ յուրաքանչյուրը 2 գրամ քաշով։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]