Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել «Էրեբունի պլազա»-ում

Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել 
«Էրեբունի պլազա»-ում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փրկարարները կրակոցների միջադեպից հետո հերթապահություն են իրականացրել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հունվարի 23-ին, ժամը 14:39-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վազգեն Սարգսյան փողոցում՝ «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում, կրակոցներ են լսվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն:

Կրակոցներ արձակած քաղաքացուն ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են ոստիկանության բաժին»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]