1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձի ինքնությունը

Լրատվամիջոցներին հայտնի է դարձել «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած 
անձի ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոցներ արձակած անձի ինքնությունը լրատվամիջոցները պարզել են։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես՝ hraparak.am-ը գրում է, որ կրակոց արձակողը Արթուր Թորոսյան անուն-ազգանունով անձն է։

«Ուսումնասիրելով նրա ֆեյսբուքյան էջը՝ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի համակիրներից է։ Նա դեռ 2019-ի օգոստոսին գրառում է կատարել՝ հույս հայտնելով, որ Ռ․Քոչարյանը կլինի ազատության մեջ։ Նրա ընկերների ցանկում է նաև Քոչարյանի աջակիցներից տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը։ Ինքն էլ հետևում է Արմեն Աշոտյանի, Արթուր Դանիելյանի, Նաիրա Զոհրաբյանի էջերին, հավանել է նաեւ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի էջերը»,- գրում է կայքը։

Մասնավորապես, 2019թ-ի օգոստոսի 19-ի գրառման մեջ Արթուր Թորոսյանը գրել է. «Մտքիդ ի՞նչ կա։ Հուսով եմ, որ մինչև Հայաստանի անկախության 28-րդ տարելիցի օրը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կլինի ազատության մեջ.։ 

Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր: «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է և տեղափոխվել ոստիկանություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]