Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Փետրվար

Երևան-Արտաշատ ավտոճանապարհի մոտ 1.5 հա խոտածածկույթ է այրվել

Երևան-Արտաշատ ավտոճանապարհի մոտ 1.5 հա խոտածածկույթ է այրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության 911 ահազանգման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» թաղամասում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 18-րդ կմ-ին այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել` 15:28-ին: Այրվել են ավտոմեքենայի կմախք և մոտ 1.5 հա խոտածածկույթ:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1
Tokyo 2020
youtube

Բոլոր նորությունները    


New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ