1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Զինհաշմանդամ մարզիկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին

Զինհաշմանդամ մարզիկները մասնակցում են Գերմանիայում անցկացվող 
ուսումնամարզական հավաքին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության, Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի և Ռազմական սպորտի միջազգային խորհրդի  (CISM) եռակողմ  պայմանավորվածության համաձայն՝ հայ զինհաշմանդամ մարզիկները հունվարի 19-ից 24-ը մասնակցում են Գերմանիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքի նպատակն է մարզիկներին 2021թ. կայանալիք զինվորականների ձմեռային խաղերին նախապատրաստելը:

Հավաքին մասնակցող զինհաշմանդամ մարզիկների ընտրության հարցում պաշտպանության նախարարությունը համագործակցել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]