Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բաբաջանյանն Էրեբունի պլազայի դեպքը համարեց իրավապահ մարմիններում բարեփոխման անհրաժեշտության ահազանգ

Բաբաջանյանն Էրեբունի պլազայի դեպքը համարեց իրավապահ մարմիններում 
բարեփոխման անհրաժեշտության ահազանգ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը «Էրեբունի պլազա»-ում հունվարի 23-ի կրակոցների դեպքը համարում է վկայություն այն բանի, որ իրավապահ մարմիններում, ուժային կառույցներում, դատական իշխանությունում արմատական բարեփոխումների կարիք կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ լիագումար նիստում իր ելույթում:

«Տեղի ունեցածը խստորեն դատապարտելի է ` անկախ կատարվածի շարժառիթներից ու պատճառներից: Սա ահազանգ է առաջին հերթին Հայաստանի իրավապահ մարմիններին, ուժային կառույցներին, դատական իշխանությանը»,-ասաց Բաբաջանյանը։

Այդ կրակոցները, ըստ պատգամավորի, պետք է սթափության ահազանգ լինեն Հայաստանի իրավապահ մարմինների համար: Բաբաջանյանը կարծում է, որ տեղի ունեցածը ևս մեկ անգամ վկայում է ընդհանրապես երկրում, մասնավորապես և առաջին հերթին՝ իրավապահ մարմիններում դատական համակարգում արմատական բարեփոխումներ կատարելու կենսական անհրաժեշտության մասին:

Հունվարի 23-ին Ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։

Ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։
Տղամարդը ոստիկանության պետի պաշտոնակատարի ուղեկցությամբ, նրա ծառայողական մեքենայով տեղափոխվել է ոստիկանություն։Վնասվածքներ ստացած քաղաքացիներ չկան։ Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]