Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Աշխարհի բազմաթիվ օդանավակայաններ սկսել են ստուգել ուղեւորներին կորոնավիրուսի կապակցությամբ

Աշխարհի բազմաթիվ օդանավակայաններ սկսել են ստուգել ուղեւորներին կորոնավիրուսի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում միջազգային օդանավակայանները հսկողության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով արեւմտյան ԶԼՄ-ներին:

Հունվարի 23-ին Չինաստանից ժամանող ուղեւորների ստուգում սահմանելու մասին հայտարարել Է Դուբայի միջազգային օդանավակայանը, որն ամենածանրաբեռնվածներից մեկն Է համարվում աշխարհում: Օդային հանգրվանի ղեկավարությունում նշել են, որ մասնագետները, գլխավորապես, չափելու են ուղեւորների ջերմությունը: Հատուկ միջոցառումներ են սահմանվել նաեւ Մեծ Բրիտանիայի օդանավակայաններում: Լոնդոնի «Հիթրոու»-ում ինքնաթիռները, որոնք ժամանում են այն երկրներից, որտեղ արդեն գրանցվել են վարակման դեպքեր, տեղավորվում են հատուկ գոտում, որը գտնվում Է 4-րդ թերմինալում: Այնուհետեւ անցկացվում են ուղեւորների ստուգումներ՝ համոզվելու, որ նրանցից ոչ ոք հիվանդ չԷ:

Մալայզիայի իշխանություններն իրենց հերթին սկսել են բժշկական ստուգումներ անցկացնել իրենց բոլոր սահմաններում, ինչպես նաեւ Քուալա-Լումպուրի օդանավակայանում: Ուղեւորներին, որոնք ավիաչվերթերով ժամանում են Չինաստանից, ստուգում են նաեւ ասիական այլ երկրներում, այդ թվում՝ Ֆիլիպիններում եւ Բանգլադեշում: ԱՄՆ-ի խոշոր օդանավակայաններում նույնպես գործում են անվտանգության խստացված միջոցներ, մասնավորապես, Սան-Ֆրանցիսկոյի, Նյու Յորքի եւ Լոս-Անջելեսի ավիահանգրվաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]