Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Խաչանովը շարունակում է պայքարը Ավստրալիայի բաց առաջնությունում

Խաչանովը շարունակում է պայքարը Ավստրալիայի բաց առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է պայքարը թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուրնում ընթացող մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովն ուժերը չափեց Շվեդիան ներկայացնող Միքայել Իմերի հետ: 4 ժամ 34 րոպե ձգված մրցախաղի հետ Խաչանովը հաղթեց 6:2, 2:6, 6:4, 3:6, 7:6 (10:8) հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]