Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը բռնության որևէ դրսևորում անընդունելի է համարում

ՀՀ վարչապետը բռնության որևէ դրսևորում անընդունելի է համարում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարում բռնության որեւէ դրսեւորում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, անդրադառնալով «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպին` ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

«Բռնության որևէ դրսեւորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»:

Ոստիկանությունը հունվարի 23-ին ժամը 14:45-ին ահազանգ էր ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում անհայտ անձի կողմից կրակոցների մասին: 

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը զենքը հանձնել է ոստիկանությանը և վնասազերծվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]