Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական ակցիա է նախաձեռնել Սիրիայում

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը մարդասիրական ակցիա է 
նախաձեռնել Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը Սիրիայի բնակչության համար հերթական մարդասիրական ակցիան է նախաձեռնել, որն այս անգամ կրում է  «Մի բուռ ժպիտ» խորագիրը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը: 

Նախաձեռնության նպատակն առաջին հերթին մարդկանց միավորելն է՝ անկախ հեռավորությունից, մշակութային, լեզվական ու կրոնական տարբերություններից: Մարդիկ իրենց հոգատարությունն ու ջերմությունը փոխանցում են նվերների միջոցով: «Մի բուռ ժպիտ» ակցիային միացել են «Հայկական Կարիտաս »  բարեսիրական հասարակական կազմակերպությունը (ուղարկում են մի քանի տասնյակ դպրոցական պայուսակներ), «ԼԵՆՏԵՔՍ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության գուլպաներ), «ԳՆԹՈՒՆԻՔ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ), «ԱՐՄՍՎԻԹ» ՍՊԸ-ն (ուղարկում են սեփական արտադրության քաղցրավենիքներ) , «Մանկան» ՍՊԸ  (ուղարկում են տարբեր տեսակի խաղալիքներ), Գյումրիի Երիտասարդական պալատի սաներն իրենց ձեռքերով ստեղծած նվերներն ու նամակներն են ուղարկում:

Նախաձեռնությանն այլ ընկերություններ ևս միացել են: Նվերները սիրիացիներին կփոխանցվեն փետրվարին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]