1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն. Նիդերլանդներն ընդլայնում է համագործակցությունը ՀՀ-ի հետ

Բարձր տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն. Նիդերլանդներն ընդլայնում է 
համագործակցությունը ՀՀ-ի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների թագավորությունը կարևորում է Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները, կոռուպցիայի դեմ պայքարը: ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո Երևանում կայացած մամուլի ասուլիսում այս մասին նշեց Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը:

«Հետաքրքիր ժամանակաշրջան է ձեր երկիր այցելելու համար: Ողջունում եմ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը, բարեփոխումները: Մենք տրամադրված ենք խորացնել Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները: Երևանում բացվելու է Նիդերլանդների դեսպանատունը: Սա առանցքային քայլ է հետագայում ավելի ընդլայնելու մեր հարաբերությունները Հայաստանի հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Ստեֆ Բլոկը: Նա ընդգծեց տարբեր հարթակներում ու ձևաչափերով Հայաստանի ու Նիդերլանդների համագործակցության փորձն՝ ավելացնելով, որ այժմ պետք է կենտրոնանալ ապագայի անելիքների վրա:

ԱԳ նախարար Ստեֆ Բլոկը երկկողմ հարաբերություններում կարևորեց տնտեսական համագործակցությունը: Նա նշեց, որ այս համատեքստում հանդիպում է ունեցել մի շարք գործարարների հետ, որոնք ովքեր նաև գործունեություն են ծավալում Հայաստանում: Ստեֆ Բլոկը տպավորված է Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում ունեցած առաջընթացով: Նա նշեց, որ մեծ ներուժ կա գյուղատնտեսության ոլորտում համագործակցելու տեսանկյունից: Նիդերլանդներն այս ոլորտում լուրջ առաջընթաց ունի և կարող է փոխանցել իր փորձը, հատկապես ջերմոցների կառավարման հարցում:

Անդրադառնալով Հայաստանի վիզայի ազատականացմանը՝ Ստեֆ Բլոկը նշեց, որ դա եվրոպական գործընթաց է, ԵՄ-ն պետք է հաստատի ու գնահատի այն առաջընթացը, որը կատարվել է Հայաստանում:

Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը կարևորեց մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքները: Այս ոլորտում նույնպես Նիդերլանդները պատրաստ է կիսել իր փորձը:

Այս հարցի հետ կապված ՀՀ ԱԳ նախարար Մնացականյանն ավելացրեց, որ մարդու իրավունքների օրակարգը Հայաստանի համար կարևոր ուղղություններից է բոլոր հարթություններում:

«Նկատի ունեմ միջազգային հարաբերություններում, միջազգային ներգրավվածության մեջ: Գիտեք, որ մենք հիմա Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, դրանից բացի համագործակցում ենք տարբեր կազմակերպությունների հետ, որտեղ մարդու իրավունքները գերակա ուղղություններ են, օրինակ, Եվրոպայի խորհուրդը: ԵՄ-ի հետ ունենք այդ բնագավառում կարևոր օրակարգ, ՄԱԿ-ում: Նշեմ, որ այս տարիների ընթացում ունենք ձևավորված լավ համագործակցություն Նիդերլանդների հետ: Ուզում եմ ընդգծել Նիդերլանդների շարունակական աջակցությունը»,-ասաց Զոհրաբ Մնացականյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]