Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱԺ-ն քննարկում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով փոխհատուցելու օրինագիծը

ԱԺ-ն քննարկում է աշխատող ուսանողների ուսման վարձը եկամտահարկով 
փոխհատուցելու օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստում քննարկում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած նախագիծը, որով առաջարկվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում մի շարք մասնագիտություններով սովորող և միաժամանակ աշխատող անձանց եկամտային հարկը վերադարձնել՝ ուսման վարձի փոխհատուցման նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նիստում ներկայացրեց Սիսակ Գաբրիելյանը:

Նա հիշեցրեց` կառավարության ծրագրով, ինչպես նաև «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրով  խրախուսում են աղքատության հաղթահարումը հատկապես կրթության և աշխատանքի միջոցով: Եվ հենց այս երկու գաղափարներն էլ ներառվում են նախագծում: «Այն ուսանողները, որոնք կառավարության սահմանված մասնագիտությունների ցանկով սովորելուն զուգահեռ կաշխատեն, ուսումնական տարվա ավարտից հետո պետությունը ուսման վարձը կփոխհատուցի եկամտային հարկի վերադարձի տեսքով, եթե եկամտային հարկը կբավարարի ուսման վարձի չափով` ոչ ավել, քան ուսման վարձը»,-ասաց Գաբրիելյանը:

Նախատեսում է այդ կարգավորումը կիրառել միայն մագիստրատուրայի, ասպիրանտուրայի, օրդինատուրայի համար: Առաջարկվող արտոնությունը կգործի կառավարության կողմից սահմանված մասնագիտություններում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]