Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՀԿ-ն կոչ Է անում սահմանափակել Էլեկտրոնային սիգարետների գովազդը

ԱՀԿ-ն կոչ Է անում սահմանափակել Էլեկտրոնային սիգարետների գովազդը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում Է, որ պետությունները պետք Է մտցնեն նիկոտինի առբերման Էլեկտրոնային համակարգերի (ՆԱԷՀ), ներառյալ Էլեկտրոնային սիգարետների գովազդի սահմանափակումներ: Ժնեւում հրապարակված «Էլեկտրոնային սիգարետներ. որքա՞ն են դրանք վտանգավոր» տեղեկագրում այն միանշանակ արտահայտվել Է պետությունների կողմից ՆԱԷՀ-ի վաճառքի եւ տարածման ոլորտում վերահսկողության սահմանման օգտին՝ հաշվի առնելով դրանց վնասն առողջության համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ՆԱԷ համակարգերն այս պահին արգելված են ավելի քան 30 երկրում: Բացի դրանից, «ավելի ու ավելի շատ պետություններ են քննարկում դրանց արգելման հարցը՝՝ երիտասարդների (առողջության) պաշտպանության նպատակով», նշել Է ԱՀԿ-ն: ԱՀԿ-ն համաձայն չԷ այն պնդմանը, թե Էլեկտրոնային սիգարետներն օգնում են թողնել ծխախոտը: «Առայժմ բավականաչափ վկայություններ չկան այդ մասին»,- նշում Է կազմակերպությունը: Նրանց, ովքեր մտադիր են հրաժարվել ծխախոտից, փորձագետները խորհուրդ են տալիս օգտվել «հաստատված այլ, ավելի անվտանգ եւ թույլատրագրված միջոցներից:

Խոսքը վերաբերում Է, մասնավորապես, թերապիային նիկոտինի փոխարինման հիման վրա, ինչպես նաեւ ծխախոտային կախվածությունից մասնագիտացված բուժմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]