Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գիտական անձնակազմի ավելացման կարիք ունի. ՀՑԹԻ-ի տնօրեն

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը գիտական անձնակազմի ավելացման 
կարիք ունի. ՀՑԹԻ-ի տնօրեն

ԵՐԵՎԱՆ,  23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ընդամենը 10 գիտաշխատող է լիարժեք լծված գիտահետազոտական աշխատաքներ իրականացնելուն, սակայն թանգարանին անհրաժեշտ է առնվազն 15 գիտաշխատող:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 23-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

«Թանգարան-ինստիտուտում հետազոտողներն այնքան էլ շատ չեն: 19 գիտաշխատող ունենք, որոնցից 9-ը կամ կեսդրույքով են աշխատում, կամ ֆիզարձակուրդում են: Ընդամենը 10 հոգի են, որ այս կամ այն կերպ լիարժեք լծված են գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելուն: Դա մեզ համար փոքր թիվ է: Մենք անընդհատ խնդիրներ են բարձրացնում, որ թանգարանի գիտական անձնակազմը պետք է ավելացվի»,- ընդգծեց Մարությանը:

 Խոսելով թանգարան-ինստիտուտի ֆինանսավորման մասին` Մարությանն ասաց, որ մոտ տասը տարի հաստատության ֆինանսավորման 40 տոկոսը տրամադրում էր «Լույս» հիմնադրամը` մնացածը պետությունը, սակայն վերջին տարիներին պետությունը այդ 40 տոկոսը ներառեց բյուջեի մեջ` մոտ 65 միլիոն դրամի չափի գումար:

«2018 թվականը թանգարանը փակել էր 10 միլիոն դրամի չափ պարտքով` պետությունն այդ պարտքը մարեց: 2019 թվականին պարտքեր չունեցանք, ավելին` կարողացանք պարգևավճարներ տրամադրել աշխատակիցներին»,- ասաց Մարությանը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը նշեց, որ հաստիքացուցակում 100 աշխատողի տեղ ունեն, սակայն ներկայումս 80 հոգի է աշխատում:

 «Այդ քսան հոգու գումարները մենք չունենք, սակայն դրա կարիքը զգում ենք, որովհետև ցանկացած բան միշտ զարգանալու տեղ ունի, և գտնում ենք, որ սա այն հաստատությունն է, որը պետք է շարունակի իր գործունեության շրջանակը ընդլայնել: Ընդհանուր առմամբ` գիտաշխատողների հաստիքները համալրված չեն և, կարծում ենք, ամենաքիչը 15 գիտաշխատող են մեզ պետք»,- նշեց Մարությանը:

Նրա խոսքով` թանգարանը եկամուտներ առանձնապես չունի, որովհետև մուտքն անվճար է և անվճար է մնալու, սակայն 2019 թվականի օգոստոսի 1-ից էքսկուրսավարների ծառայությունը դարձրել են վճարովի:

«Դրանից բնավ չտուժեց այցելուների քանակը, բայց մեզ համար շոշափելի գումար ստացանք»,- եզրափակեց Մարությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]