Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Գյումրիում և Ախուրյանում կստեղծվեն փրկարարական նոր ջոկատներ

Գյումրիում և Ախուրյանում կստեղծվեն փրկարարական նոր ջոկատներ

ԳՅՈՒՄՐԻ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզում 2020 թվականին կավելանա հրշեջ-փրկարարական ջոկատների թիվը: Երկար սպասված փրկարարական նոր ջոկատներ կստեղծվեն Գյումրիում և Ախուրյանում, կշարունակվի նաև 2019 թվականին մեկնարկած տեխնիկական վերազինումը: Այս մասին հունվարի 23-ին Շիրակի մարզպետարանում կայացած ՀՀ ԱԻ նախարարության մարզային ստորաբաժանումների ամփոփ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ ԱԻՆ աշխատակազմի գլխավոր քարտուղար  Վահագ Օհանյանը: «Նախարարությունն իր կողմից կատարում է ամեն ինչ և՛ գույքային, և՛ շենքային պայմանների բարելավման համար: 2019 թվականին նախարարության կողմից նորոգվել են Արթիկի և Մարալիկի հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերը: Այս տարի ԱՄՆ-ի կառավարության կողմից ծրագրի իրականացման արդյունքում մենք նոր հրշեջ-փրկարարական ջոկատներ կունենանք Գյումրիում և Ախուրյանում»,-նշեց Վահագ Օհանյանը:

Ամփոփելով 2019 թվականի արտակարգ դեպքերը՝ ՀՀ ԱԻ  Շիրակի մարզային վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը նշեց, որ  տարվա ընթացքում մարզի տարածքում գրանցվել է 749  արտակարգ դեպք, որոնց հետևանքով զոհվել է 25, վիրավորվել է 499 մարդ: «Այսպիսով գրանցված արտակարգ դեպքերն աճել են 28, իսկ զոհերի թիվը՝ 2 տոկոսով: Գրանցված դեպքերի մեծ մասը տեխնածին է»,-նշեց Ալեքսան  Գյոզալյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ գրանցված տեխնածին դեպքերից 373-ը հրդեհի դեպքեր  են,  2018  թվականին  206  հրդեհի դեպք էր գրանցվել: Հրդեհի հետևանքով 2019-ին զոհեր չեն գրանցվել, մինչդեռ 2018  թվականին գրանցվել էր 1 դեպք: Տարվա  ընթացքում 15-ով աճել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը: Տեխնածին բնույթի դեպքերի նյութական վնասը կազմել է ավելի քան 47 մլն դրամ: Արձանագրվել է ձնաբքի 3, կարկտահարության 15 դեպք: Կարկտահարությունից մարզին հասցվել է 4 մլրդ դրամի  նյութական վնաս, տուժել է մարզի 21 համայնքի 28 բնակավայր: Ուժեղ քամու հետևանքով նյութական վնասը մեծ է եղել: Ավելացել են նաև սոցիալ-կենցաղային բնույթի դեպքերը. ամենից շատ շմոլ գազից թունավորման դեպքերն են՝ 33 դեպք՝ 2018 թվականի 20 դեպքի փոխարեն; Արձանագրվել են նաև սիբիրյան խոցի, գայլերի և կատաղած շների հարձակման մեկական դեպք:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]