Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հալեպը և Վերդասկոն հաջորդ փուլում են. Australian Open

Հալեպը և Վերդասկոն հաջորդ փուլում են. Australian Open

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում, պայքարը շարունակում են Վերդասկոն և Հալեպը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մյուս խաղում Ֆերնանդո Վերդասկոն 4 սեթում առավելության հասավ վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլու նկատմամբ (6:4, 6:7, 4:6, 4:6):

Կանանց մենախաղում Սիմոնա Հալեպը երկու սեթում և մոտ 1,5 ժամ տևած պայքարում առավելության հասավ Հերիտ Դարտի նկատմամբ` 6:2, 6:4 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]