Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Ցանցում նոր կադրեր են հայտնվել Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի նկարահանումներից

Ցանցում նոր կադրեր են հայտնվել Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի նկարահանումներից

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Universal Pictures-ը Ցանցում նոր կադրեր Է զետեղել Ջեյմս Բոնդի դերում Դենիել Քրեյգի մասնակցությամբ «Մեռնելու ժամանակը չԷ» ֆիլմի նկարահանումներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Entertainment Weekly-ն:

Նշանավոր գործակալի մասին թվով 25-րդ ֆիլմի ռեժիսորը դարձել Է Քերի Ֆուկանագան, որին նույնպես կարելի Է տեսնել լուսանկարներում: Բացի ռեժիսորից եւ գլխավոր դերակատարից, հրապարակված կադրերում են՝ Լեա Սեյդուն, Լաշանա Լինչը, Ջեֆրի Ռայթը, Նաոմի Հարիսը, Ռորի Քինները եւ Ռամի Մալեքը: Վերջինս Ֆուկանագայի հետ խոսում Է կրկնանկարահանումների ընդմիջմանը: Անա դե Արմասը, որը խաղում Է Բոնդի նոր ընկերուհու դերը, եւ Քրիստոֆ Վալցը, որը վերադարձել Է Բլոֆելդի դերին, նկարահանումներում ցուցադրված չեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]