Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը «Ղուդս»-ի նոր հրամանատարին սպառնացել Է Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ

ԱՄՆ-ը «Ղուդս»-ի նոր հրամանատարին սպառնացել Է Սոլեյմանիի ճակատագրի կրկնությամբ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՀԿ) «Ղուդս» հատուկ ստորաբաժանման նոր հրամանատար Էսմայիլ Քաանիին սպասում Է իր նախորդի՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի ճակատագիրը, եթե նա սպանի ամերիկացիներին: Այդ մասին Asharq Al-Awsat թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը:
«Եթե Քաանին շարունակի սպանել ամերիկացիներին, նրան նույն ճակատագիրն Է սպասում: Նախագահ Թրամփը մի քանի տարի առաջ բացատրել Է, որ ամերիկացիների կամ ԱՄՆ-ի շահերի վրա ցանկացած հարձակում կստանա վճռական պատասխան, դա Էլ հենց նախագահը ցուցադրել Է (Սոլեյմանիի սպանության օրը)»,-հայտարարել Է Հուքը:
Իրանի հարցերով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը նաեւ հավելել Է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Իրանի ժողովրդին, եւ նշել Է, որ հասարակ իրանցիները տառապում են երկրում գործող ռեժիմի պատճառով:
ԱՄՆ-ը հունվարի 3-ին Իրաքում Սոլեյմանիի սպանության գործողություն Է իրականացրել, ի պատասխան Իրանը հարվածներ Է հասցրել իրաքյան այն ռազմակայաններին, որտեղ ԱՄՆ-ի զինվորականներ են տեղաբաշխված, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]