1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ-ն քննարկեց միգրացվող ջրային թռչունների պահպանությանն առնչվող համաձայնագիրը

ԱԺ-ն քննարկեց միգրացվող ջրային թռչունների պահպանությանն առնչվող 
համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը թույլ կտա Հայաստանի տարածքում հանդիպող չվող ջրային թռչունների տեսակների պահպանությունն իրականացնել առավել արդյունավետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Իրինա Ղափլանյանը:

Նա, մասնավորապես, նշեց` աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը մշակվել է Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին Բոննի կոնվենցիայի շրջանակում, որը ՀՀ ազգային ժողովի կողմից վավերացվել է 2010-ի հոկտեմբերին: «Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագիրը Հայաստանի համար առաջնահերթ կարևորություն է ներկայացնում: Համաձայնագիրն ընդգրկում է խոնավ տարածքներով հանդիպող 235 թռչունների տեսակները` անկախ դրանց բնապահպանական կարգավիճակից: Դրանցից Հայաստանում հանդիպում է 118 տեսակ: ՀՀ-ի համար Աֆրիկյան-եվրասիական միգրացվող ջրային թռչունների պահպանության մասին» համաձայնագրին միանալն ունի մի շարք առավելություններ: Հայաստանի տարածքում հանդիպող չվող ջրային թռչունների տեսակների զգալի մասը վտանգված է: Եվ դրանց պահպանությունը առավել արդյունավետ կլինի իրականացնել համաձայնագրի հովանու ներքո` ղեկավարվելով դրա գործողության ծրագրի դրույթներով»,-ասաց Ղափլանյանը:

 Նա նշեց` համաձայնագրին միանալը թույլ կտա նաև երկիրը ներգրավել միջազգային համագործակցության մեջ և ներկայացնել Հայաստանը որպես առավել պատասխանատու երկիր, որն ապահովում է ջրային թռչունների չուն իր տարածքով: Համաձայնագրին միանալուց հետո Հայաստանը կընդլայնի իր հնարավորությունները` ստանալու դրամաշնորհներ` այդ թվում համաձայնագրի նոր ստեղծվող փոքր դրամաշնորհների հիմնադրամից, ԵՄ-ի և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի դրամաշնորհներից:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]