Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Տիմը 3,5 ժամ ձգված մրցախաղից հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ  

Տիմը 3,5 ժամ ձգված մրցախաղից հետո դուրս եկավ Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ փուլ

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրիացի Դոմինիկ Տիմը մեծ դժվարությամբ դուրս եկավ թենիսի Ավստրալիայի բաց առաջնության հաջորդ շրջան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելբուռնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Տիմի մրցակիցը ավստրալացի Ալեքս Բոլտն էր: 3 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Տիմը հաղթեց 2:6, 7:5, 7:6, 1:6, 2:6 հաշվով:

Թենիսի «Մեծ սաղավարտի» այս տարվա առաջին մրցաշարի՝ Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Ավստրալական Մելբուռն քաղաքում ընթացող մրցաշարը տեղի է ունենում 107-րդ անգամ՝ 1905 թվականից: «Australian Open»-ի  տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոնը Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանցը՝ Նաոմի Օսական:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]