Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Իրանը պատրաստ Է երկխոսություն վարել հարեւանների հետ. Զարիֆ

Իրանը պատրաստ Է երկխոսություն վարել հարեւանների հետ. Զարիֆ
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանը պատրաստ Է երկխոսություն վարել հարեւանների հետ հանուն տարածաշրջանում անվտանգության ու կայունության վերականգնման: Այդ մասին հունվարի 23-ին հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Իրանը բաց Է մնում իր հարեւանների հետ երկխոսության համար, եւ մենք հայտարարում ենք տարածաշրջանի շահերին համապատասխանող ցանկացած լրացուցիչ աշխատանքի մասնակցելու մեր պատրաստակամության մասին»,- գրել Է Իրանի ԱԳ նախարարը Twitter-ի իր Էջում: Զարիֆի խոսքով՝ Թեհրանը «ողջունում Է ցանկացած քայլ, որը վերածնում Է տարածաշրջանի ժողովուրդների հույսերը եւ կայունություն ու բարգավաճում Է բերում նրանց»:
Հունվարի 22-ին Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզին նշել Է, որ «տարբերություններ կան Վաշինգտոնի եւ Էր Ռիադի հետ Թեհրանի հարաբերություններում»: Իրանցի պաշտոնյայի կարծիքով՝ Սաուդյան Արաբիայի հետ հակասությունների լուծումը «օգուտ կբերի ամբողջ Մերձավոր Արեւելքին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]