Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Հարցումը ցույց Է տվել, թե ամերիկացիներն ինչպես են վերաբերվում Թրամփի իմփիչմենթին

Հարցումը ցույց Է տվել, թե ամերիկացիներն ինչպես են վերաբերվում Թրամփի իմփիչմենթին


ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնալդ Թրամփի պաշտոնազրկում ցանկացող ամերիկացիների թիվը գրեթե մեկուկես անգամ գերազանցում Է նրանց թվաքանակը, ովքեր ցանկանում են, որ նրա վրայից հանվեն մեղադրանքները: Այդ մասին վկայում Է հասարակական կարծիքի հարցումը, որն անցկացրել են Reuters գործակալությունը եւ Ipsos ընկերությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպես, հարցման մասնակիցների 44 տոկոսն արտահայտվել Է Թրամփին պաշտոնազրկելու օգտին, եւս 15 տոկոսն առաջարկել Է Կոնգրեսի պարսավանքը հայտնել նախագահին առանց իրավական հետեւանքների, իսկ 31 տոկոսը հայտարարել Է, որ մեղադրանքները պետք Է հանել:
Դրա հետ մեկտեղ 72 տոկոսը հանդես Է գալիս այն բանի օգտին, որ Սենատում տեղի ունեցող գործընթացում լսեն վկաներին: Նաեւ հարցվածների 70 տոկոսը հանդես Է գալիս սենատորների անկողմնակալության օգտին, որոնք գործընթացում երդվյալների ժյուրիի դեր են խաղում:
Հարցումն անցկացվել Է հունվարի 17-22-ին ԱՄՆ-ի ամբողջ տարածքում: Տարբեր հարցերի պատասխանել Է 1108-ից մինչեւ 1116 մարդ, վիճակագրական անճշտությունը հասնում Է մոտավորապես 5 տոկոսային կետի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]